Թրամփ. «Պուտինը, ինչպէս ես, կարծում է, որ Իսրայէլի եւ Իրանի միջեւ պատերազմը պէտք է աւարտւի»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social ցանցում կիսւել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյցով: Հաղորդում է News.am-ը:
Նրա խօսքով՝ զրոյցի հիմնական թեման Իրանի եւ Իսրայէլի միջեւ հակամարտութիւնն է եղել:
«Նախագահ Պուտինը զանգահարեց այսօր՝ առաւօտեան (յունիսի 14-ԽՄԲ.), շատ քաղաքավարի շնորհաւորելու ինձ ծննդեան օրւայ կապակցութեամբ, բայց աւելի կարեւորը՝ խօսելու Իրանի մասին, մի երկրի մասին, որը նա շատ լաւ գիտի: Մենք երկար զրուցեցինք: Շատ աւելի քիչ ժամանակ ծախսւեց Ռուսաստան/Ուկրաինայի մասին խօսելու վրայ, բայց դա կը լինի յաջորդ շաբաթ: Նա իրականացնում է նախատեսւած գերիների փոխանակում՝ երկու կողմերից մեծ թւով գերիների անյապաղ փոխանակում: Զրոյցը տեւեց մօտ մէկ ժամ: Նա, ինչպէս ես, կարծում է, որ Իսրայէլի եւ Իրանի միջեւ այս պատերազմը պէտք է աւարտւի, եւ ես բացատրեցի, որ նրա (Պուտին-ԽՄԲ.) նոյնպէս պէտք է աւարտւի»,- ասել է Դոնալդ Թրամփը: