ԻրանՔաղաքական

ԱԳՆ խօսնակը՝ սիոնիստական ​​ռեժիմի կողմից այլ երկրների տարածքների չարաշահման մասին. «Հարեւան երկրները, անշուշտ, գիտակցում են իրենց պարտաւորութիւնները՝ թոյլ չտալով այլ երկրներին օգտագործել իրենց տարածքը ագրեսիայի համար»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտնել է, որ սիոնիստական ​​ռեժիմի կողմից այլ երկրների տարածքների (որոշակիօրէն՝ Ադրբեջան-ԽՄԲ.) չարաշահման մասին շատ լուրեր են շրջանառւում`նշելով, որ այդ երկրները գիտակցում են իրենց պարտաւորութիւնները՝ թոյլ չտալով այլ երկրներին օգտագործել իրենց տարածքը ագրեսիայի համար։

«Մենք այս տեղեկատւութիւնը կիսել ենք համապատասխան երկրների հետ։ Հարեւան երկրները, անշուշտ, գիտակցում են իրենց պարտաւորութիւնները՝ թոյլ չտալով այլ երկրներին օգտագործել իրենց տարածքը ագրեսիայի համար։

Երկրները մեզ վստահեցրել են, որ թոյլ չեն տայ, որ իրենց տարածքը օգտագործւի Իրան ներխուժելու համար։ Համապատասխան երկրները միանշանակ հերքել են մեր բարձրացրած բոլոր դէպքերը։ Այս հարցը մոնիթորինգի է ենթարկւում»,- ասել է Բաղային։

Related Articles

Back to top button