Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Կարելի է անվերջ հետեւել ՔՊ-ական բարոյականութեան անկումին, ստին ու տգիտութեանը եւ երբեք չտեսնել հատակը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՔՊ խօսափողը հանդիսացող Civic.am-ի տարածած հերթական ստին:

«Կարելի է անվերջ հետեւել ՔՊ-ական բարոյականութեան անկումին, ստին ու տգիտութեանը եւ երբեք չտեսնել հատակը։

ՔՊ խօսափող Civic-ը գրել է ու ՔՊ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել, թէ ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քւէարկութեան թերթիկը եւ չեմ ներկայացել նիստին, որ չքւէարկեմ ՔՊ-ական Ս․ Խանդանեանի օգտին»։

1․ Ինքնս ինձանից քւէաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպէս ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան յանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մէկ քւէաթերթիկ, որով մասնակցում եմ յանձնաժողովի բոլոր քւէարկութիւններին եւ ընտրութիւններին։ Դա իմ՝ որպէս յանձնաժողովի մշտական անդամի քւէաթերթիկն է։

2․ Տւեալ յանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանեանին բնականաբար չէի ընտրի եւ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԸՆՏՐԻ այն քաղաքական ուժի ներկայացուցչին, ով ուրացել եւ ուրանում է Արցախը։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացաւ Բաքւի բանտերում կեղեքւող հայ ռազմագերիների վերադարձի եւ Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման մասին իմ նախաձեռնութեանը։ Ցաւօք, այսպիսին է պաշտօնական Հայաստանի քաղաքականութիւնը։

3․ Քւէաթերթիկն իմ ձայնի եւ իմ անձնական քաղաքական-արժէքային դիրորոշման դրսեւորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցւածքի դրսեւորումը իմ անձնական քաղաքական որոշումն է եւ իմ կամարտայայտութիւնը։

4․ Ս․ Խանդանեանը ընդամէնը ՔՊ-ն է ներկայացնում եւ ոչ՝ Հայաստանը։ Եւ որքան անմեղսունակ պէտք է լինել՝ կարծելու, թէ վերջինիս պիտի ընտրէի…

Յ. Գ․- Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին եւ Արցախի մշակութային ցեղասպանութեանը վերաբերող իմ նախաձեռնութիւնը, որին չմիացան Սարգիս Խանդանեանն ու Մարիա Կարապետեան»,- գրել է նա:

Related Articles

Back to top button