«Կաւկազար» թելեգրամեան ալիք. «Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից»

«ԱԼԻՔ» – Թուրքիան «կապոյտ վառելիքն» օգտագործում է որպէս Մերձաւոր Արեւելքը սեփական աշխարհառազմավարական տեսլականի ներքոյ վերաձեւաչափելու գլխաւոր գործիք: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է ռուսական «Կաւկազար» Telegram-ալիքը՝ «Ռիբար»-ի թեմատիկ նախագիծը։
Ինչպէս ընդգծում է «Կավկազար»-ը՝ Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից։
Միեւնոյն ժամանակ Ռուսաստանը վտանգում է կորցնել յետպատերազմեան Սիրիայում առանցքային դերակատարի կարգավիճակը։
Այսպէս ռեսուրսը մեկնաբանել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ աշ-Շարաայի այցը Բաքու, որի շրջանակում Ադրբեջանի պետական նաւթային ընկերութեան՝ SOCAR-ի եւ Սիրիայի կառավարութեան միջեւ էներգետիկայի ոլորտում յուշագիր է ստորագրւել։
«Ի՞նչ է տեղի ունենում.
-Թուրքիան եւ Ադրբեջանն ուժեղացնում են ազդեցութիւնը Մերձաւոր Արեւելքում էներգետիկ դիւանագիտութեան միջոցով։
-Ադրբեջանը Թուրքիայի շահերի առաջնորդն է. SOCAR-ը հանդէս է գալիս որպէս թուրքական ազդեցութեան վերազգային գործիք»,- ընդգծում է «Կաւկազար»-ը։