ՄիջազգայինՔաղաքական

Պենտագոնը շտապ կը ստուգի համակարգերում չինացի ինժեներների ներթափանցման վերաբերեալ ահազանգերը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Պաշտպանութեան նախարարութիւնը կը սկսի շտապ հետաքննութիւն՝ պարզելու համար, թէ արդեօք Microsoft-ը Չինաստանից ինժեներների է ներգրաւել ՊՆ համակարգերի սպասարկման եւ վերահսկման գործընթացում։ Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտարարել է ԱՄՆ պաշտպանութեան նախարար Փիթ Հեգսեթը՝ արձագանքելով սենատոր Թոմ Քոթոնի բարձրացրած մտահոգութիւններին։

«Լիովին համաձայն եմ սենատորի հետ։ Մեր թիմը արդէն շտապ զբաղւում է այս հարցով։ Օտարերկրեայ ինժեներներին՝ ցանկացած երկրից, ներառեալ Չինաստանը, երբեք չպէտք է թոյլատրւի սպասարկել կամ մուտք գործել պաշտպանութեան նախարարութեան համակարգեր»,- գրել է Հեգսեթը իր X-ի էջում։

Related Articles

Back to top button