Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Եղիսաբեթ Չուլջեան. «Թոմ Բարաքը պէտք է հեռացւի եւ հրապարակաւ ներողութիւն խնդրի հայ ժողովրդից»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ Հայ Դատի գրասենեակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ ՀՀ տարածքը «վարձակալելու» մասին յայտարարութիւնը։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է գրասենեակի հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջեանը։

«Հայոց Ցեղասպանութիւնը «հին տպաւորութիւն» որակելը սոսկ պատմութեան խեղաթիւրում չէ, այլ ժխտում է, իսկ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան ձայնը ցեղային կոչելը՝ վիրաւորանք ազգին»,- ասել է Չուլջեանը։

Թոմ Բարաքը, նրա խօսքով, պէտք է հեռացւի եւ հրապարակաւ ներողութիւն խնդրի հայ ժողովրդից։

Related Articles

Back to top button