Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազանը յիշեցրել է, որ յաղթանակն այլընտրանք չունի

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, քաղբանտարկեալ Բագրատ արք. Գալստանեանի փաստաբան Սերգէյ Յարութիւնեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Սրբազնը յիշեցնում է, որ Հոգեւոր Հայաստանի յաղթանակն այլընտրանք չունի:

«Յունիսի 25-ից ի վեր, երբ կալանաւորւեց Բագրատ Սրբազանը, գրեթէ ամէն օր այցելել եմ նրան: Այսօր (Երեւան-կենտրոն ՔԿՀ) նոյնպէս այցելել էի եւ քիչ առաջ դուրս եկայ ԱԱԾ վիրապից (յուլիսի 18-ԽՄԲ.): Սրբազանը ինչպէս միշտ շատ լաւ տրամադրութեամբ էր, հոգեպէս եւ ֆիզիկապէս ամուր, հետաքրքրւում էր իր բարեկամների, աջակիցների եւ համախոհների որպիսութեամբ, իր ողջոյններն էր յղում եւ յիշեցնում էր, որ յաղթանակն այլընտրանք չունի եւ Հոգեւոր Հայաստանը յաղթելու է թազա Հայաստանին, Եռագոյնը` սեւ ու սպիտակին, Տաճարը` փողոցին:

Յ. Գ. – Շատ անգամներ Բագրատ Սրբազանին այցելելուց, յատկապէս ուշ ժամերին, եղել է, որ ֆիզիկապէս եւ հոգեպէս սպառւած եմ եղել, սակայն բաժանւելիս զգացել եմ, որ այդ լուսաւոր մարդուց էներգիա եւ հաւատ եմ ստացել: Տայ Աստւած, որ մեր երկու լուսաւոր Սրբազաններն ու միւս քաղբանտարկեալները շուտափոյթ ազատ արձակւեն…»,-գրել է փաստաբանը։

Related Articles

Back to top button