ՄիջազգայինՔաղաքական

Մերց. «Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պլանաւորում են իրենց արտաքին գործերի նախարարներին ուղարկել Իսրայէլ»

«ԱԼԻՔ» – Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան քննարկում են յաջորդ շաբաթ իրենց արտաքին գործերի նախարարներին Իսրայէլ ուղարկելու հնարաւորութիւնը։ Այս մասին ըստ գերմանական Bild-ի՝ յայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Գազայի հատւածում ստեղծւած մարդասիրական իրավիճակի պատճառով միջազգային ճնշման ուժեղացման ֆոնին:

«Մենք, հաւանաբար, կը խնդրենք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի երեք արտաքին գործերի նախարարներին յաջորդ հինգշաբթի համատեղ այցելել Իսրայէլ եւ ներկայացնել երեք կառավարութիւնների դիրքորոշումը»,- յայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում Յորդանանի թագաւոր Աբդալլա II-ի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Գերմանիայի կանցլերը նաեւ ասել է, որ իր երկրի երկու ինքնաթիռները ուղեւորւում են Յորդանան եւ կարող են չորեքշաբթի օրւանից մարդասիրական օգնութիւն տալ Գազային։

Մերցը նշել է, որ երկու A400M ինքնաթիռները վառելիքով կը լիցքաւորւեն Յորդանանում, ապա օգնութեան առաքելութեանը կը մեկնեն ամենաուշը այս շաբաթւայ վերջին՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ համակարգւած աշխատանքով:

«Այս աշխատանքը կարող է միայն փոքր ներդրում ունենալ մարդասիրական օգնութեան մէջ, բայց այն կարեւոր ազդանշան է ուղարկում. մենք այստեղ ենք, մենք տարածաշրջանում ենք»,- ասել է նա։

Related Articles

Back to top button