
«ԱԼԻՔ»- ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների որեւէ ծրագիր չի մշակւել: Այս մասին, երէկ՝ յուլիսի 29-ին, 12-օրեայ պատերազմի նահատակների 40-օրեակի առիթով կազմակերպւած միջոցառման ժամանակ IRIBnews-ի հետ զրոյցում յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին:
«Դեռեւս ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների որեւէ որոշակի ծրագիր չի մշակւել, բայց իւրաքանչիւ ասպարէզում, այդ թւում՝ բանակցութիւններում, մեր գլխաւոր նպատակաը նահատակների թափած արեան պաշտպանութիւնն է, ինչպէս նաեւ՝ այն իդէալների եւ գաղափարների, որոնց համար նրանք նւիրաբերեցին իրենց կեանքը»,- յայտարարել է ԱԳ նախարարը: