Ռուսական զինուժը վերահսկողութիւն է սահմանել ուկրաինական 7 բնակավայրի նկատմամբ

«ԱԼԻՔ» – Անցած շաբաթւայ ընթացքում ռուսական զինուժը, յատուկ ռազմական գործողութեան շրջանակներում, վերահսկողութիւն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ, հինգը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետութիւնում, մէկը՝ Դնեպրոպետրովսկի, միւսն էլ Զապորոժիէի շրջաններում։ Տեղեկութիւնն ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտնում է ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը։
«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանութեան խորքում եւ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետութեան Չասով Եար քաղաքը։ Շարունակելով գործողութիւնները ԴԺՀ-ի եւ Դնեպրոպետրովսկի շրջանի տարածքում՝ ազատագրւել են ԴԺՀ-ի Բոյկովկա, Բելգիկա, Նովոուկրաինկա բնակավայրերը, ներթափանցելով թշնամու պաշտպանութեան խորք՝ ազատագրւել են ԴԺՀ-ի Զելեոնի Գայ, Դնեպրոպետրովսկի շրջանի Մալիեւկա, Զապորոժիէի շրջանի Տեմիրովկա բնակավայրերը»,- նշւած է ՌԴ ՊՆ հաղորդագրութիւնում։