ՄիջազգայինՔաղաքական

Հնդկաստանն արձագանքել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշմանը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից 25%-անոց լրացուցիչ մաքսատուրքերի մասին յայտարարութիւնից յետոյ Հնդկաստանը յայտարարել է, որ միջոցներ կը ձեռնարկի «ազգային շահերը պաշտպանելու» համար: Հաղորդում է  Hindustan Times-ը։

«Մենք արդէն յստակեցրել ենք, որ մեր ներմուծումը շուկայական է եւ իրականացւում է Հնդկաստանի 1,4 միլիարդ բնակչութեան էներգետիկ անվտանգութիւնն ապահովելու նպատակով։

Հետեւաբար, չափազանց ցաւալի է, որ ԱՄՆ-ը որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Հնդկաստանի նկատմամբ այն գործողութիւնների համար, որոնք մի շարք այլ երկրներ եւս ձեռնարկում են սեփական ազգային շահերից ելնելով։ Մենք կրկին նշում ենք, որ այդ գործողութիւններն անարդար, չարդարացւած եւ անխոհեմ են։

Հնդկաստանը կը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար»,- յայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Related Articles

Back to top button