Թրամփ. «Ուկրաինան պէտք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մի գրառման յղում, որտեղ ասւում է, որ Ուկրաինան պէտք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին։
«Ուկրաինան պէտք է պատրաստ լինի որոշ տարածքներ զիջելու Ռուսաստանին, հակառակ դէպքում, որքան երկար տեւի պատերազմը, այնքան շատ հող կը կորցնի այն»,- ասւում է գրառման մէջ։
Գրառումը հրապարակւել է MAGA գրառմամբ կարմիր գլխարկով կնոջ լուսանկարով օգտահաշւով։ Հաշիւը ստեղծւել է յուլիսին, եւ կարճ ժամանակում այն հրապարակել է Թրամփին գովաբանող եւ նրան Նոբէլեան մրցանակ շնորհող հսկայական թւով գրառումներ։
Աւելի վաղ Դոնալդ Թրամփի յատուկ դեսպանորդ Սթիւ Ուիթքոֆը CNN-ին ասել էր, որ Ուկրաինայում հրադադարի վրայ աշխատելու անհրաժեշտութիւն այլեւս չկայ, քանի որ կողմերը շարժւում են դէպի «խաղաղութեան համաձայնագիր»։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկօ Ռուբիօն Fox News-ին ասել է. «Համաձայնութեան հասնելու միակ միջոցը իւրաքանչիւր կողմի համար ինչ-որ բան շահելն ու ինչ-որ բան զոհաբերելն է։ Ահա թէ ինչու է Զելենսկին գալիս վաղը…»։ Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն չի աջակցում «ամբողջ Դոնբասը» Ռուսաստանին փոխանցելու գաղափարին։ Աւելի վաղ Fox News-ը գրել էր, որ Թրամփն աջակցում է Դոնբասը փոխանցելու գաղափարին։