Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Դաժանօրէն պարտւածը չի կարող բանակցող լինել, աքսէոմատիկ ճշմարտութիւն է»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինեանի ելոյթին:

«Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն եւ հռետորական հարց տալ՝ թէ Ալիեւը Մեղրու միջանցք ասելով տեսնես ի՞նչ նկատի ունի։

Բա՞ նախաստորագրելուց առաջ ի՞նչ էք պայմանաւորւել, մտածել եւ ինչպէ՞ս։

Բա՞ որ պնդում ենք, որ նախաստորագրւածը Բաքւի պահանջների ու քո վախերի ու պարտութեան արտացոլանքն է, հէնց դա նկատի ունենք…

Բա՞ որ պնդում ենք, որ 25%-ով ռազմական ծախսերն աւելացրած Բաքուն խաղաղութիւն չի ուզում, հէնց դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, թէ զինւող Բաքւի կողքին քո ռազմական բիւջէն 15%-ով կրճատելը ապսուրդ է, դա նկատի ունենք։

Բա՞ որ բարձրաձայնում ենք, թէ չէք պատկերացնում իրական աղէտի ու երկրի գլխին կախւած ինքնիշխանութեան կորուստը, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ հռչակագրից հրաժարաումը ՀՀ անկախութեան լուծարումն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ խաղաղութեան բառի կիրառումը դեռ իրական խաղաղութիւն չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գոչում ենք, որ խորհրդանիշերից հրաժարումը մանկուրտացում է եւ ուրացում, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ միջանցքի/TRIP-ի ոչ մի դետալ մանրամասնած չէ, դա նկատի ունենք։

Բա՞ որ գուժում ենք, որ մեր ինքնութեան դէմ ասպատակութիւնդ Բաքւի եւ Թուրքիայի հրահանգն է եւ նրանց կողմից մեզ պարտադրւող երկրի մոդելը՝ ՀՀ Անկախութեան ոչնչացումն է, դա նկատի ունէինք։

Բա՞ որ ասում ենք, որ քո պատկերացրած «4-րդ հանրապետութիւնը» պետութեան կոլապսն է՝ «տալ ամէն ինչ՝ չստանալ ոչինչ» բանաձեւով, հէնց սա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք միջազգային ատեաններից հայցերը յետ քաշելը մեր մէջքին հասցրած դաշոյն է, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք ցեղասպանին լեգիտիմացնում էք, դա նկատի ունենք։

Բա՞ որ ասում ենք, որ պարտածը եւ ժողողրվրդին մէկ անգամ խաբած-ուրացածը չի կարող բանակցող լինել, դա նկատի ունենք։

Դատարկ, անդաշնակից դահլիճում, խլացւած WhatsApp-ով, ուժի եւ ցինիզմի քաոսի մէջ խեղճի «պոզիտիւ» ուղերձները միայն քամահրանք ու խղճահարութիւն են առաջացնում՝ բացում թշնամու չսանձւող ախորժակը։

Դաժանօրէն պարտւածը չի կարող բանակցող լինել, աքսէոմատիկ ճշմարտութիւն է։ ԳՆԱ!!!!!

Յ. Գ. – Դուք անգամ ներքին անվտանգութիւն ապահովելու ունակութիւն չունէք. երկրում մոլեգնող ջունգլիների բարքերը վկայ… ու էն եռաթել մուրճը….»,- գրել է նա:

Related Articles

Back to top button