ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը եւ Ռուսաստանը ընդգծել են եւրաեռեակի կողմից պատժամիջոցների բանաձեւերը յետ վերադարձնելու գործողութեան անվաւերութիւնը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի Դաշնութեան ԱԳ փոխնախարարը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանը Մոսկւայում ընդգծել են եւրոպական երեք երկրների կողմից Իրանի դէմ չեղեալ յայտարարւած պատժամիջոցների բանաձեւերը վերադարձնելու քայլի անվաւերութիւնը։ Հաղորդում է ԻՌՆԱ-ն;

Հոկտեմբերի 3-ին, Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկայի երկրների հետ յարաբերութիւնների, BRICS երկրների հետ համագործակցութեան եւ միջազգային անվտանգութեան հարցերով տեղակալ Սերգէյ Ռիաբկովի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկւել են Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ միջազգային ֆորումներում, ինչպէս նաեւ BRICS-ում համագործակցութեան հարցերը, եւ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։

Ջալալին, անդրադառնալով եւրոպական երեք երկրների կողմից միջազգային մեխանիզմները չարաշահելու անօրինական գործողութիւններին, ասել է. «Եւրոպայի անգործութիւնը ՀԳՀԾ-ով սահմանւած իր պարտաւորութիւնների նկատմամբ սկսւեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն դուրս եկաւ այս բազմակողմ համաձայնագրից, եւ Snapback-ը վերածելով ՀԳՀԾ-ի առաջին խախտողին՝ Միացեալ Նահանգներին, պարգեւատրելու մեխանիզմի՝ կատարելագործելով իրանական ժողովրդին տւած խոստման խախտումը եւ իր միջազգային դիրքերի թուլացումը»:

Ռիաբկովն իր հերթին անվաւեր համարելով եւրաեռեակի կողմից պատժամիջոցների վերաբերեալ բանաձեւերը վերադարձնելու քայլը, ասել է. «Ռուսաստանի Դաշնութիւնը բազմիցս արտայայտել է իր յստակ եւ միանշանակ դիրքորոշումը այս անօրինական գործընթացի վերաբերեալ՝ Արտաքին գործերի նախարարութեան եւ դիւանագիտական ​​ծառայութեան ներկայացուցիչների յայտարարութիւնների տեսքով, եւ Արեւմուտքի այս գործողութիւնը ցոյց տւեց, որ նրանք չեն հետաքրքրւում Անվտանգութեան խորհրդի բանաձեւերի բովանդակութեամբ եւ ունեն ընտրողական եւ գործիքային տեսակէտ»;

Հանդիպման ընթացքում շեշտը դրւել է Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ BRICS-ի շրջանակներում համաձայնութիւնների հասնելու եւ համագործակցութեան խորացման վրայ։

Related Articles

Back to top button