ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահուն իրեն ներում շնորհելու խնդրանքով դիմել է Իսրայէլի նախագահին

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն իր նկատմամբ շարունակւող դատական գործընթացների ֆոնին նախագահական ներում ստանալու պաշտօնական խնդրանք է ներկայացրել նախագահ Իսահակ Հերցոգին։ Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդել է Իսրայէլի հեռուստատեսութեան 12-րդ ալիքը։

«Վարչապետ Նեթանիահուն նախագահական ներում ստանալու պաշտօնական խնդրանք է ներկայացրել նախագահին»,- հաղորդել է հեռուստաալիքի լրատւական ծառայութիւնը։

Աւելի վաղ Իսրայէլի նախագահ Իսահակ Հերցոգի գրասենեակը յայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ ստանալու մասին, որում ամերիկացի առաջնորդը կոչ էր անում դադարեցնել Նեթանիահուի դէմ քրէական հետապնդումը եւ ներում շնորհել վարչապետին։ Հերցոգը պատասխանել էր՝ նշելով, որ անհրաժեշտ կը լինի նախագահական ներում հայցող անձի պաշտօնական խնդրանքը։

Related Articles

Back to top button