Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Լեւոն 14-րդ Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Թուրքիայում գտնւող ամբողջ Հայ Առաքելական համայնքին

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 30-ին, Հռոմի Պապ Լեւոն XIV-ը Թուրքիա իր այցի վերջին օրը սկսել է աղօթքով՝ Ստամբուլի Հայ Առաքելական Եկեղեցում: Հաղորդում է Tert.am-ը՝ Vatican News-ին յղումով։

Պապը ողջունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ինչպէս նաեւ Թուրքիայում գտնւող ամբողջ Հայ Առաքելական համայնքին։

Նա գոհութիւն է յայտնել Աստծուն հայ ժողովրդի քաջարի քրիստոնէական վկայութեան համար պատմութեան ամբողջ ընթացքում, յաճախ՝ ողբերգական պայմաններում։

Լեւոն 14-րդ Պապը երախտագիտութիւն է յայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն եւ Կաթոլիկ Եկեղեցուն միաւորող եղբայրական կապի համար։

Նա յիշեցրել է, որ Հռոմի Պապի եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցու պատրիարքի միջեւ առաջին համատեղ հռչակագիրը ստորագրւել է 1970 թւականի մայիսին՝ Պօղոս 6-րդ Պապի եւ Վազգէն Ա կաթողիկոսի միջեւ։

Related Articles

Back to top button