ՄիջազգայինՔաղաքական
Մեդւեդեւ. «ՆԱՏՕ-ն մեր թշնшմին է, ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խօսք անգամ լինել չի կարող»

«ԱԼԻՔ» – ՆԱՏՕ-ի հետ համատեղ խորհրդի մասին խօսք անգամ լինել չի կարող: Յայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը։: Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական ԶԼՄ-ներին յղումով։
«ՆԱՏՕ-ն մեր թշնամին է։ Ի՞նչ խորհրդի մասին է խօսքը։ Թշնամիների հետ գործ ունենալու միայն մէկ եղանակ կայ։ Ինչպէս ասել է Գորկին. «Եթէ թշնամին չի յանձնւում, նրան ոչնչացնում են»»,- նշել է նա։
Աւելի վաղ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլաւ Սիկորսկին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստից յետոյ յայտարարել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը վերացւել է։
Նրա խօսքով, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը մի հաստատութիւն էր, որը ստեղծւել էր այն ժամանակ, երբ թւում էր, թէ այսպէս կոչւած եւրոպական անվտանգութիւնը կարող է կառուցւել ՌԴ-ի հետ համագործակցութեամբ:



