Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տէր Ասողիկը՝ Սիոն արքեպիսկոպոսին. «Շատ եմ ցաւում, որ դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդէսպան»»

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինւորեալ միաբան Ասողիկ աբեղայ Կարապետեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«ԽՕՍՔ ԱՌ ՍԻՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄԵԱՆ

Սիոն Սրբազան,

Սրտիս խորը ցաւով եւ հոգուս անհուն բարկութեամբ, ինչպէս այսօր առաւօտեան հեռախօսային հաղորդագրութեամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպէս՝ հրապարակային հետեւեալն եմ հնչեցնում.

Ամօթ ու նախատինք Ձեզ, որ յարեցիք նենգադաւ ու դաւաճան եպիսկոպոսներին՝ մերօրեայ յուդաներին ու կայէններին:

Դուք էք ինձ ձեռնադրել ու օծել քահանայ, Դուք էք նաեւ իմ վեղարի տւչութիւնը կատարել: Եւ որպէս իմ սիրելի հոգեւոր ծնող՝ Դուք միշտ եղել էք իմ աղօթքներում:

Այլեւս Դուք չէ՛ք լինելու իմ աղօթքների մէջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարւեցիք աղօթական սուրբ միութիւնից: Տիրոջ Ս. Սեղանի առջեւ անարգանք է Ձեր ներկայութիւնն ու Ձեր «աղօթքը»:

Եւ ի՞նչ օրինակ էք Դուք հոգեւորականութեան ու հաւատացելոց համար…

Շատ եմ ցաւում, շատ եմ ցաւում, շատ եմ ցաւում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազօր Աստւած գիտէ՛, ճշմարտապէս գիտէ՛, թէ ինչպէս հատուցել Յուդային ու Կայէնին:

Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լինէր…»:

Related Articles

Back to top button