Հայաստան - ԱրցախՍփիւռքՔաղաքական

Արամ Ա. «Երբ Հայաստանում եկեղեցին ու եկեղեցականները հալածանքների եւ ձերբակալութիւնների են ենթարկւում, Անթիլիասն այդ քաջութիւնն ունի ո՛չ ասելու»

«ԱԼԻՔ» – Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը կոշտ քննադատութեան է ենթարկել ՀՀ իշխանութիւնների յարձակումը Եկեղեցու վրայ։ Այս մասին ըստ «Կիպրահայեր» ֆէյսբուքեան էջի՝ Վեհափառ Հայրապետը յայտարարել է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի Սուրբ Աստւածածին եկեղեցում մատուցած Սուրբ Պատարագից յետոյ։

«Երբ Հայաստանում անարդարութիւն է կատարւում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժէքներն են արհամարհւում եւ խորհրդանիշներն են անտեսւում, Անթիլիասը ո՛չ է ասում եւ ո՛չ է ասել միշտ: Երբ Հայաստանում  Եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների եւ ձերբակալութիւնների են ենթարկւում, Անթիլիասը այդ քաջութիւնն ունի ո՛չ ասելու: Երբ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային մեր գերագոյն իդէալները անտեսւում են, Անթիլիասը ո՛չ է ասել եւ ո՛չ պիտի ասի»,- իր խօսքում ասել է Վեհափառը։

Related Articles

Back to top button