Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յենման կէտեր՝ ընտրութիւններից առաջ

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

Արքիմեդն ասում էր. «Տւէք ինձ յենման կէտ եւ ես կը շրջեմ աշխարհը»։ Այս արտայայտութիւնը կարելի է վերաձեւակերպել. տւէք այսօրւայ հայ հասարակութեանը ցանկացած նորմալ երկիր, եւ այն կարճ ժամանակում բարեյաջող կը քանդի այն։

Բայց սխալ է պնդումը, թէ Նիկոլին ո՜ր երկրի ղեկավար էլ դնես, այդ երկիրը մեզ պէս կը փլուզւի։ Շատ երկրներում կան զսպման եւ դիմադրութեան համակարգեր՝ պետական ինստիտուտներ, հասարակութիւն, ինստիտուցիոնալ ընդդիմութիւն։ Որեւէ օղակ կը կասեցնի փլուզումը։

Ինչու եմ սա ասում։ Ընտրութիւնների արդիւնքներ եւ ելքեր գուշակելուց առաջ, մեծ փոփոխութիւնների գնալու համար սկզբում այդ յենման կէտը պէտք է ստեղծենք։ Բոլոր ջանքերը նախեւառաջ պէտք է դնել հանրային տրամադրութիւնները փոխելու համար։

Բոլորիս ընդհանուր գործն է՝ բացատրել ժողովրդին, թէ ինչի´ մասին են այս ընտրութիւնները։ Ժողովուրդը դեռեւս չի հասկանում, որ դրանք Հայաստանում ապրելու՝ իր հնարաւորութեան մասին են։

Եթէ սա չարեցինք, վաղը կարող է ուշ լինել։ Վաղը բոլոր մերկանտիլ հաշւարկները չեն իրականանալու, ու կանգնելու ենք այլանդակ իրականութեան առաջ։

Ի՞նչ էք կարծում, եթէ հասարակութիւնը չի ընդվզում, երբ իմանում է, որ իր ընտանիքը, իր երեխան շնչում են քաղցկեղածին օդ, եւ շարունակում է հանգիստ ապրել, կարո՞ղ է գիտակից ընտրութիւն կատարել։

Երբ մի հասարակութիւն իմանում է, որ իր իշխանութիւնը մերժել է 2019-ին խաղաղ կարգաւորման՝ միջնորդների առաջարկը, ինչը բերել է պատերազմի, զոհերի ու ազգային ստորացման, եւ չի ընդվզում, շարունակում է իր հանգիստ կենցաղը, կարո՞ղ է ընտրութիւններին քւէարկել որպէս պատւախնդիր քաղաքացի։ Պատասխանը կարող է լինել ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ Պատասխանն իրականում կախւած է ընդդիմադիր դաշտի ադեկւատ աշխատանքից։

Եթէ առաջիկայ ամիսներին ընդդիմադիր մեծ համայնքը ճիշտ աշխատի, ապա կայ մեծ շանս, որ ընտրութիւնների շեմին ունենանք փոփոխութիւնների պատրաստ, իր քւէի արժէքն իմացող հասարակութիւն։ Եթէ շարունակենք աշխատել այսպէս, ապա՝ ոչ։

Related Articles

Back to top button