ՄիջազգայինՔաղաքական

Հունգարիայի վարչապետը Եւրամիութեան՝ ռուսաստանեան ակտիւների սառեցումը պատերազմի յայտարարում է անւանել

«ԱԼԻՔ» – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հունգարական Magyar Nemzet-ին տւած հարցազրոյցում Եւրամիութեան՝ ռուսաստանեան ակտիւների սառեցման մասին որոշումը պատերազմի յայտարարում է անւանել: Հաղորդում է News.am-ը։«Ես գնում եմ Բրիւսէլ պայքարելու՝ յայտարարելով, որ նրանք շրջանցում են Հունգարիան եւ ձեռք են գցում ռուսական ակտիւներին, սա պատերազմի յայտարարում է։ Ես երբեք նման բան չեմ տեսել, երբ կորչում են 200-300 միլիարդ եւրոյի ակտիւներ, եւ ոչ մի հետեւանք չկայ»,- ասել է Օրբանը։

Ըստ նրա՝ իրավիճակը վատթարանում է «շաբաթ առ շաբաթ՝ խելայեղ արագութեամբ»։

Օրբանը բացատրել է, որ իւրաքանչիւր երկիր ունի արժութային պահուստներ, որոնք պետութիւնները չեն կարող պահել իրենց երկրներում։

«Մենք էլ ունենք մեր ազգային պահուստները, ինչպէս ռուսաստանցիները, բելգիացիները. եթէ նրանք ձեռք մեկնեն դրանց ուղղութեամբ, մենք նոյնպէս ստիպւած կը լինենք մտածել՝ արդեօք դրանք ճիշտ տեղում են գտնւում։ Պատերազմի սկզբից ռուսաստանցիների գումարները սառեցւել են Բելգիայում, եւ հիմա նրանք ուզում են դիպչել դրանց, ինչը չափազանց անսովոր է եւ վտանգաւոր, քանի որ բելգիացիները պայմանագիր ունեն, ըստ որի՝ պատասխանատւութիւն են կրում ռուսաստանցիների առջեւ նրանց գումարների համար»,- պարզաբանել է նա։

Աւելի վաղ Եւրամիութիւնը որոշել էր անժամկէտ սառեցնել ռուսաստանեան ակտիւները։

ԵՄ-ն պայմանաւորւում է անժամկէտ սառեցնել 210 միլիարդ եւրօ արժողութեամբ ռուսաստանեան սուվերեն ակտիւները՝ ակտիւների սառեցումը երկարաձգելու վերաբերեալ իւրաքանչիւր վեց ամիսը մէկ քւէարկելու փոխարէն։

Ռուսաստանեան ԿԲ-ի՝ աւելի քան 200 միլիարդ եւրոյի ակտիւները սառեցւել էին արեւմտեան երկրներում 2022 թւականին Ուկրաինա ռուսաստանեան ներխուժման մեկնարկից յետոյ, հաղորդում է BBC-ն։ Այդ միջոցների մեծ մասը պահւում է Բելգիայում՝ Euroclear դեպոզիտարիայի հաշիւներին։

Եւրոպացիները ցանկանում են օգտագործել այդ գումարները՝ Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելու համար։ Սպասւում է, որ այդ գաղափարը կը քննարկեն դեկտեմբերի 19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Related Articles

Back to top button