Հայաստան - ԱրցախՔաղաքական
Բրիտանական լրատւամիջոցների ուշադրութեան կենտրոնում են Փաշինեանի բռնաճնշումները հոգեւորականների նկատմամբ

«ԱԼԻՔ» – Հայաստանի արքեպիսկոպոսների կէսը ձերբակալւած է: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է գործարար, բարերար Սամուէլ Կարապետեանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:
«Բրիտանական հեղինակաւոր The Telegraph-ի եթերում յայտնի լրագրող Թիմ Սթենլին եւ Հայր Բենեդիկտ Քիլին քննարկում են վարչապետ Փաշինեանի աւտորիտար քայլերն ու Եկեղեցու դէմ իրականացւող բռնաճնշումները։ Նրանք շեշտում են, թէ ինչու է կարեւոր, որ միջազգային հանրութիւնը եւ հոգեւոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին»,- գրել է Ամստերդամը։



