Հայաստան - ԱրցախՔաղաքական

Նաւասարդ Կճոյեանը հեռացրել է «Արարատ» միութեան ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու եւ «Մեր ձեւով» շարժմանը միանալու համար

«ԱԼԻՔ» – Նաւասարդ Կճոյեանը հեռացրել է «Արարատ» միութեան ատենապետին՝ Կաթողիկոսի անունը հնչեցնելու եւ «Մեր ձեւով» շարժմանը միանալու համար: Հաղորդում է «Իշխանութիւն» լրատւականը:

Լրատւականի տեղեկութիւններով՝ Անուշ Վարդանեանը հանդիսանում էր Արարատեան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը եւ «Արարատ» միութեան ատենապետը։ Նա Կճոյեանի ուշադրութեան կենտրոնում է յայտնւել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ մատուցւած պատարագից յետոյ, երբ մի խումբ երիտասարդների հետ հնչեցրել է կաթողիկոսի անունը։

Աւելի ուշ, տեղեկանալով, որ Անուշ Վարդանեանը միացել է «Մեր ձեւով» շարժմանը, Նաւասարդ Կճոյեանը հրահանգել է նրան հեռացնել թեմից։

Related Articles

Back to top button