Արմէն Այւազեան. «Մօտենում է այն պահը, երբ հասարակութիւնը ստիպւած է լինելու անուն տալ Փաշինեանի նախաձեռնութեամբ կերտւող աղանդաւորական հերձւածին»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ, պատմաբան Արմէն Այւազեանը ֆէյսբուքի իր էջում գրել է.
«Մօտենում է այն պահը, երբ հասարակութիւնը ստիպւած է լինելու անուն տալ Փաշինեանի նախաձեռնութեամբ եւ անձնական ղեկավարութեամբ, ինչպէս նաեւ մի խումբ ազգուրաց տիրադաւների շահադիտական մասնակցութեամբ կերտւող աղանդաւորական հերձւածին։
Քանի որ խօսքը ոչ թէ հաւատքի, այլ քաղաքական պատւէրի մասին է, ստորեւ առաջարկում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարաւոր անուն, որոնցից ամենայարմարն ու դիպուկը, ինչպէս միշտ, շուտով կընտրի ժողովուրդը․
- Վարչապետական «եկեղեցի»
- Կոոպերատիւ «եկեղեցի»
- Փաշինեանական «եկեղեցի»
- Փաշինեանա-ալիեւեան «եկեղեցի»
- Էռատոյական «եկեղեցի»
- Բենթլիական «եկեղեցի»
- Կճոյեանական «եկեղեցի»
- Տիրադաւների «եկեղեցի»
- Հայադաւների «եկեղեցի»
- Փաշազադէական «եկեղեցի»
- Ենիչերական «եկեղեցի»
- Կիսալուսնի «եկեղեցի»
- Թալեաթ փաշայի անւան «եկեղեցի»
- ՔՊ-ական «եկեղեցի»
- Երիտթուրքական «եկեղեցի»
- Պանթուրքական «եկեղեցի»
- Թուրանական «եկեղեցի»
- Էրդողանական «եկեղեցի»
Իսկապէս լայն է ընտրութիւնը, որովհետեւ, ըստ իս, բոլոր այս անուններն էլ լիովին սազական են ու յարմար։ Ցանկը կարող էք լրացնել ձեր տարբերակներով։
Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղօթքի տուն, ոչ էլ հոգեւոր կառոյց, այլ իշխանական գործիք՝ հայոց ազգային յիշողութիւնը ջնջելու եւ անհայրենիք զանգւած բուծելու համար։
Պատմութիւնը, սակայն, բազմիցս է ապացուցել՝ նման հերձւածները կարճ կեանք են ունենում եւ արագ մոռացւում՝ որպէս դառը յուշ։ Մինչդեռ Հայաստանեայց Սուրբ Առաքելական Եկեղեցին մնում է իր ժողովրդի եւ Յիսուս Քրիստոսի հետ՝ հալածանքները, ուրացողներին ու դաւաճաններին անցեալում թողնելով։
«Զգուշացէ՛ք սուտ մարգարէներից, որոնք գալիս են ձեզ մօտ ոչխարի մորթով, բայց ներսից գիշատիչ գայլեր են»
(Մատթ. 7:15)»։



