Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ալեքսան Ալեքսանեանը՝ Փաշինեանի «ուխտերթի» մասին. «Դուք մենակ էք, մենակ էք, մենակ էք»

«ԱԼԻՔ» – «Մեր ձեւով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանեանը ֆէյսբուքեան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինեանի «ուղտերթից» կադր է՝ կից գրելով.

«Դուք մենակ էք, մենակ էք, մենակ էք»։

Նշենք, որ Փաշինեան կազմակերպած երթի նախօրէին News.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ իշխանութիւնները վարչական ռեսուրսի կիրառմամբ փորձելու են բազմամարդութիւնն ապահովել։

Ըստ աղբիւրի՝ ՀՀ իշխանութիւնները հրահանգել էին պետական աշխատողներին տարբեր մարզերից եւ Երեւանից պարտադիր մասնակցել երթին։ ՔՊ-ն նաեւ ուժայիններին էր պարտադրել քաղաքացիական հագուստով մասնակցել երթին՝ ցոյց տալու համար, թէ իբր շատ մարդ է աջակցում իրենց հակաեկեղեցական արշաւին։

Այդուհանդերձ, երթից հրապարակած լուսանկարները փաստում են, որ Փաշինեանի երթ-ներկայացումն իր «պատարգ»-ներկայացումների պէս ձախողւել է: Դրան մասնակցել են հիմնականում ՔՊ-ականները, պետական աշխատողներն ու քաղաքացիական հագուստով ուժայինները:

Related Articles

Back to top button