Հայաստան - Արցախ
Հայոց բանակի օրւայ կապակցութեամբ կը կատարւի Հանրապետական մաղթանք
«ԱԼԻՔ» – Այսօր՝ յունւարի, 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնութեամբ, Հայոց Բանակի օրւայ կապակցութեամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, կը կատարւի Հանրապետական մաղթանք՝ առ Աստւած հայց վերառաքելով հայոց բանակի զինւորների ու սպաների անվտանգ ծառայութեան, հայրենի պետութեան սահմանների անսասանութեան եւ համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կեանքի համար:
Այս մասին յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից։