Հայաստան - ԱրցախՔաղաքական
Զախարովա. Իսկ ինչո՞ւ հետաքննութիւն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով, բառացիօրէն կոչ են անում հրաժարւել ինքնիշխանութիւնից

Իսկ ինչու հետաքննութիւն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով բառացիօրէն կոչ են անում հրաժարւել ինքնիշխանութիւնից, այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կրկին խօսել է Գյոիւմրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանաւորումից՝ Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտութեան մասին նրա արտայայտութիւնների համար:
«Այս սիւժէն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակութեան մէջ։ Աւանդական դաշնակցի հետ յարաբերութիւնների ամրապնդման օգտին յայտարարութեան համար քրէական հետապնդումն ինքնին անհեթեթ է»,-ասել է նա։
Tert.am



