ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանագէտ. «Իրանի հետ պատերազմը՝ թէկուզ աշխարհի թիւ մէկ ռազմական գերտէրութեան համար, յղի է անկանխատեսելի բազմաթիւ ռիսկերով»

Իրան-ԱՄՆ հնարաւոր ռազմական հակամարտութեան զարգացումներում այս պահին միանշանակօրէն տեղի է ունենում «մկանների» ցուցադրութիւն։ Այս մասին գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։

«Թէեւ կայ զինուժի զգալի կուտակում եւ համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը, թոյլ է տալիս տեղ թողնելու այն հնարաւոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցութիւններից առաջ ուժի ցուցադրութեամբ սեփական դիրքերի ամրապնդում։

Այն, որ կողմերի միջեւ դիւանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատւական պարբերական արտահոսքերը, սակայն միեւնոյն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդէն իսկ ձեւաւորւած «վառոդի տակառի» վրայ ընկած նոյնիսկ պատահական կայծից պահպանւում է։

Պատկերաւոր ասած՝ պարզ է մի բան, որ ոչինչ վստահաբար պարզ չէ, կարծում եմ՝ նոյնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի համար, քանի որ Իրանի հետ պատերազմը թէկուզ աշխարհի թիւ մէկ ռազմական գերտէրութեան համար յղի է անկանխատեսելի բազմաթիւ ռիսկերով։

YerevanToday

Related Articles

Back to top button