Յակոբ Բադալեան. «Փաշիեանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»»

Քաղաքագէտ Յակոբ Բադալեանը գրում է. «Նիկոլ Փաշիեանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկէ շատերն են թերեւս խիստ յուզւել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշիեանն ինքը զբաղւած է ոչ թէ յուզականութեամբ, այլ քաղաքականութեամբ: Եւ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» եւ «պատմական» Հայաստանների բաժանումն է զինւած ուժերի մասով:
Միայն յուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացութիւնը ընկալւել իբրեւ զոհւած զինծառայողների ամբողջութիւն: Քաղաքական առումով Փաշիեանը այդպէս բաժանում է Հայաստանի զինւած ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որի մարտական առաջադրանքների շարքում էր, եւ այդ շարքում նաեւ առաջնայիններից մէկն էր Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան համակարգի արցախեան թեւի պաշտպանութիւնը:
Յիշեցնեմ, որ Նիկոլ Փաշիեանը դեռեւս 2025 թւականի օգոստոսի 18-ի ուղերձում է շատ թափանցիկ յայտարարել, որ «խաղաղութեան խնամակալութեան» շրջանակում դրւած է անգամ զոհւած զինծառայողների յիշատակը պատւելու ձեւերի եւ բովանդակութեան փոփոխութիւնը»:
YerevanToday



