Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակւում է. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի դիւան

Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը շարունակւում է։ Այս մասին յայտարարութիւն է տարածել կաթողիկոսարանի դիւանը։
Յայտարարութիւնում, մասնաւորապէս, ասւում է. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի շեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմից Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիա պետութան դէմ բացւած դատը նոյն ընթացքով շարունակւում է: Այս ուղղութեամբ կարեւոր հանգրւաններից տեղեակ պահեցինք մեր ժողովրդի զաւակներին, յիշեալ դատը նկատելով մեր ժողովրդի եւ մեր եկեղեցու դատը, ինչպէս նաեւ առաջին եւ յանդուգն քայլ՝ ազգային պահանջատիրութեան իրաւական ոլորտում։
Արդարեւ, թուրքական դատարանների նախադատ ատեաններից յետոյ, որտեղ քննութեամբ մերժւած լինելով, այժմ այն գտնւում է վճռաբեկ ատեանում: Յաջորդ քայլը պիտի լինի Սահմանադրական դատարանը, որից յետոյ պիտի դիմենք Մարդու իրաւունքների եւրոպական դատարան։
Այս ծիրից ներս, մի քանի օրեր առաջ, Կաթողիկոսարանում Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ հանդիպում տեղի ունեցաւ Սիսի դատի իրաւական յանձնախմբի անդամներից նախարարուհի դոկտ. Նորա Պայրագտարեանի, պրոֆ. Թենի Սիմոնեանի եւ փաստաբան Ջէմ Սոֆուօղլուի մասնակցութեամբ, եւ քննւելուց յետոյ դատի իրաւական գործընթացի նախկին հանգրւանները, ընդհանուր գծերով ճշտւեցին առաջիկայ քայլերը: Այս մասին նոր զարգացումների լոյսի ներքոյ բնականաբար տեղեակ պիտի պահենք մեր ժողովրդի զաւակներին»:
YerevanToday



