Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդէն խախտւած ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքւին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ եւ անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»

Ինչ-որ մէկը կարո՞ղ է գուշակել, թէ ինչու է Ադրբեջանի 2026 թւականի ռազմական բիւջէն նախորդ տարւայ համեմատ աճել շուրջ 44 տոկոսով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը։

«Ի դէպ, այս արձանագրումը՝ իր բոլոր ռիսկերով հանդերձ, ամրագրւած է նաեւ ՀՀ արտաքին հետախուզութեան ծառայութեան համապատասխան զեկոյցում։

Ուզում եմ յիշեցնել, որ նոյն ժամանակահատւածում ՀՀ իշխանութիւնն, ի պատասխան, իր ռազմական բիւջէն կրճատել է մօտ 15-16 տոկոսով։ Դեռ չեմ խօսում պարտադիր ժամկէտային զինծառայութեան կրճատման եւ մի շարք այլ՝ ստեղծւած իրադրութեանը բացայայտօրէն ոչ համարժէք քայլերի մասին:

Ես չեմ պնդում, որ այս կամ յաջորդ տարի անխուսափելիօրէն պատերազմ է լինելու։ Սակայն առնւազն արձանագրում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ արդէն խախտւած ռազմական բալանսը շարունակաբար խորանում է, ինչը Բաքւին տալիս է ՀՀ-ի նկատմամբ ուղիղ եւ անուղղակի ճնշման հսկայական գործիքակազմ»,-գրել է  նա։

Related Articles

Back to top button