Չփորձէ՛ք սպառնալիքի լեզւով խօսել. Փաստաբանը՝ ԱԺ փոխնախագահին

Ռուբէ՛ն Ռուբինեան, խորհուրդ եմ տալիս հետեւել սեփական խորհրդին եւ չփորձել սպառնալիքի լեզւով խօսել Տէր Օշինի հետ. դիմելով ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանին՝ ֆէյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արմինէ Ֆանեանը։
«Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տէր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթէ իհարկէ նա նման բան ասել է), ինչը լիովին տեղաւորւում է խօսքի ազատութեան սահմանադրական իրաւունքի շրջանակներում:
Եթէ առարկութիւններ ունէք, փաստարկւած ներկայացրէք, տեսնենք ո՞ր արածի համար պէտք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:
Յիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբէն Ռուբինեանը ֆէյսբուքի իր էջում գրել էր, թէ օրերս Սաղմոսավանքի հոգեւոր հովիւ Տէր Օշինն իրեն ծանօթ երիտասարդ զոյգի, որը պատրաստւում է պսակադրւել, ասել է. «Կարեւորը քաւորը նորմալ տղայ լինի, թասիբով տղայ լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
ԱԺ փոխխօսնակն փետրւարի 23-ին, գնացել էր Սաղմոսավանք՝ հոգեւորականից ճշտելու՝ նման բան ասե՞լ է, թէ՞ ոչ։
Տէր Օշինն էլ չէր հերքել, որ պսակադրւել պատրաստւող երիտասարդիներին ասել է նման բան։ Այս մասին յայտնել է 168.am-ը:



