ՄիջազգայինՔաղաքական

Դեմոկրատները Կոնգրեսում Հեգսեթի իմփիչմենթի համար նախագիծ են ներկայացնում

Ամերիկայի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները, Վաշինգտոնում շարունակւող քաղաքական լարւածութեան ֆոնին, պատրաստւում են ներկայացնել Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախագծ։

Մեղադրանքները ներառում են «իշխանութեան չարաշահում»-ից մինչեւ «գաղտնի տեղեկատւութեան վտանգաւոր կառավարում» եւ նրա դերը Իրանի հետ պատերազմի մէջ։

Նախագծի համաձայն՝ հիմնական մեղադրանքները վերաբերում են Հեգսեթի դերին Իրանի պատերազմում եւ «Սիգնալգէյթ» անւամբ յայտնի սկանդալին։ Նախաձեռնողը Կոնգրեսի առաջին իրանական ծագում ունեցող դեմոկրատ անդամ Եասամին Անսարին է, իսկ մի շարք այլ կոնգրեսականներ, ներառեալ Սարա ՄակԲրայդը, Ջազմին Կրոքեթը եւ Սթիւ Քոհենը, միացել են նախաձեռնութեանը։

Առաջին յօդւածում Հեգսեթը մեղադրւում է առանց Կոնգրեսի թոյլտւութեան Իրանի դէմ ռազմական յարձակում սկսելու մէջ։ 

Երկրորդ յօդւածը նրան վերագրում է միջազգային իրաւունքի խախտում՝ քաղաքացիական անձանց թիրախաւորելու միջոցով։ 

Երրորդ յօդւածը վերաբերում է «Սիգնալգէյթ»-ին՝ որտեղ Հեգսեթին մեղադրում են զգայուն ռազմական տեղեկատւութիւնը Signal-ում խմբային չաթում անպատասխանատու կերպով տարածելու մէջ։ 

Միւս երկու յօդւածները վերաբերում են «Կոնգրեսին ամբողջական եւ ժամանակին տեղեկութիւն չտրամադրելուն» եւ «ԱՄՆ զինւած ուժերի հեղինակութիւնը վնասելուն»։

IRNA

Related Articles

Back to top button