Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Այս վտանգաւոր սխեմայի մէջ ՀՀ-ն չպէտք է մտնէր, ո՞նց կարող է մի շնորհաւորանքն այս ամէնը փոխել»

«Պուտինի շնորհաւորել-չշնորհաւորելը ոչ մի ազդեցութիւն չի ունենալու։ Պուտինը զանգեց, ծնունդը շնորհաւորեց, յետոյ սահմանափակումները շարունակւեցին»,- News.am, Yerevan.Today եւ 5-րդ ալիք լրատւամիջոցների հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։ Ըստ նրա՝ սա մեծ քաղաքականութիւն է, կան ՌԴ պետական շահեր. «Շնորհաւորել-չշնորհաւորելը չի փոխելու պետական շահերի վեկտորը։ ՀՀ-ն միշտ դիտւել է որպէս բարեկամ երկիր, այն, ինչ անում է այս կառավարութիւնը, այդ շեշտադրումը փոխում է։ Այս կառավարութեանը դիտելու են՝ որպէս ոչ բարեկամական կառավարութիւն։ Այսօրւայ դրութեամբ այս կառավարութիւնը գնում է դէպի ՌԴ-ի թշնամիներ։ Եւրոպայի հետ գնում է սառը պատերազմ, թէժ պատերազմ Ուկրաինայի տարածքում, ընդհանուր առմամբ սառը պատերազմ է, եւ այդ սառը պատերազմի ժամանակ բռնել է ճանապարհ դէպի ինտեգրւելու Ռուսաստանի թշնամիների հետ։ Ո՞նց կարող է մի շնորհաւորանքը փոխել այս ամէնը, այս վտանգաւոր սխեմայի մէջ ՀՀ-ն չպէտք է մտնէր։ Ի սկզբանէ այս իշխանութիւնը ՀՀ-ն դրել է բաւականին խնդրայարոյց վիճակի մէջ»։

Related Articles

Back to top button