Հայաստան - ԱրցախՔաղաքական

105 տարի առաջ Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնութեամբ հռչակւել է Խորհրդային Հայաստանի անբաժան մաս

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը եւ Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների միջեւ ձեռք բերւած համաձայնութիւնը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկեանը 1921 թ. յունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով յայտնել է, որ այսուհետ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը. «Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Հեղկոմի դեկլարացիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղը այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:                                

Դեկրետը հրապարակւել է Երեւանում լոյս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921 թ. յունիսի 19-ի համարում: Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատւածի լուսապատճէնը.

Նոյն թւականի յունիսի 22-ին դեկրետը տպագրւել է նաեւ Բաքւում լոյս տեսնող “Бакинский рабочий” ռուսալեզու թերթում հայերէն, ռուսերէն եւ օսմաներէն լեզուներով: Ահա այն.

Յատկանշական է, որ դեկրետը հրապարակւել է ոչ թէ ադրբեջաներէն, այլ՝ օսմաներէն լեզւով: Եթէ ադրբեջաներէնը, որպէս լեզու, գոյութիւն է ունեցել 1921 թւականի դրութեամբ, ապա ինչո՞ւ յիշեալ դեկրետը չի հրապարկւել ադրբեջաներէն լեզւով, այն էլ Ադրբեջանում: Պատասխանն աւելի քան պարզ է. քանզի Օսմանեան Թուրքիայի իշխանութեան կողմից ստեղծւած, հարեւան Իրանի հիւսիսարեւմուտքում գտնւող «Ադրբեջան» անունով նահանգի անւանումը իւրացրած եւ միջազգայնօրէն չճանաչւած, արհեստածին, կեղծ կազմաւորումը՝ Ադրբեջանը, ինչպէս 1921 թւականի դրութեամբ, այնպէս էլ այսօր, չի ունեցել եւ չունի «ադրբեջանց»-ի անունով տիտղոսակիր ազգ, որպէսզի վերջինս էլ ունենար ադրբեջաներէն լեզու:

Այսպիսով, 105 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1921 թ. յունիսի 12-ին, Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնութեամբ հռչակւել է Խորհրդային Հայաստանի անբաժան մասը:

Այժմ հարց. Ադրբեջան-Արցախ հակամարտութեան կարգաւորմամբ զբաղւելու միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահութեան հովանու ներքոյ մօտաւորապէս 25 տարիներ տեւած բանակցութիւններում Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանի համաձայնութեամբ Խորհրդային Հայաստանի անբաժան մաս հանդիսանալու մասին իրաւական փաստը հայկական կողմը դարձրե՞լ է բանակցութիւնների առարկայ, թէ՞ ոչ: Եթէ այո, ապա ի՞նչ հետւանք է դա ունեցել, եթէ ոչ, ապա ինչո՞ւ չի դարձրել:  

Related Articles

Back to top button