Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Իմ իշխանութեան գալու դէպքում պատերազմի հաւանականութիւնը վերանում է»

Ամենից վատ ղեկավարը որոշում չկայացնող ղեկավարն է։ Այս մասին երիտասարների եւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«Ես խիստ եմ, բայց ոչ քննարկումների ժամանակ. եթէ որոշումը կայացւած է, պէտք է խիստ լինես եւ մինչեւ վերջ հետեւես, որ որոշումները տեղ հասնեն, բայց քննարկումների ժամանակ դու պէտք է հնարաւորութիւն տաս, որ մարդիկ արտայայտւեն, եթէ հնարաւորութիւն չտաս, եթէ մարդիկ զգան, որ արտայայտւելու, մէկ այլ կարծիք ասելու դէպքում կարող է կոպտես, այլեւս կարծիք չես լսելու։

Իսկ եթէ որոշումը կայացւել է, երկաթեայ կարգապահութեամբ պէտք է կատարւի, կարգ ու կանոնը իմ տեսակի մէջ է, բայց երբեք չեմ համարել, որ ես ամէն ինչի մասնագէտ եմ եւ ձեր բոլորիդ կարծիքը ինձ համար նշանակութիւն ունի»,-ասաց նա։

Հարցին՝ իր իշխանութեան գալու դէպքում պատերազմի հաւանականութիւնը մեծանո՞ւմ է, Քոչարեանը կարճ պատասխանեց. «Վերանում է»։

Ինչ վերաբերում է նրան, թէ քանի բանկում փայ ունի երկրորդ նախագահն ասաց. «Խորը ցաւով պէտք է ասեմ, որ ոչ մի։ Ութ տարուց աւել է՝ այս իշխանութիւնը արդէն իշխանութեան գլխին է, բանկային համակարգը Հայաստանում ամենից թափանցիկ համակարգն է, եւ եթէ նոյնիսկ կասկած ունենային, որ նման բան կայ, վաղուց քրէական գործերում սա արտացոլւած կը լինէր անկասկած»։

Նա յաւելեց, որ «Նայիրի» ԲԿ-ում եւս փայ չունի. «Եթէ մենք «Նայիրի» բժշկական կենտրոնի հետ կապ ունենայինք, ապա այդ հարցով եւս մի քրէական գործ կը լինէր եւ մեղադրեալի կարգավիճակ կունենայինք։ Սա գեբելսեան քարոզչութիւնն է, 100 անգամ սուտը կրկնում են, այդ սուտը ոչ թէ ճշմարտութիւն է դառնում, բայց ընկալւում է որպէս ճշմարտութիւն»։

Ռոբերտ Քոչարեանն իր յաջողութեան գաղտնիքը համարում է կարգապահութիւնը. «Եթէ օրինակ այդ օրը պլանաւորել ես, որ պէտք է գնաս մարզադահլիճ,  զարթնել ես մի քիչ գիշերը լաւ չես քնել, հաւես չունես, մահանայ ես փնտրում, չէ, որ միգուցէ այսօր չգնամ, վաղը գնամ, այդ բանը իմ մօտ ուղղակի չկար։ Պլանաւորել եմ՝ պիտի անեմ։ Եւ այսպէս ամէն ինչում։ Օրինակ, ուսանող ժամանակ հաւես չկայ դասեր անելու, քեզ ստիպում ես, դասը անում ես։ Հաւես կայ այդ օրը մի երկու ժամ շատ քնելու, բայց դու քեզ զսպում ես եւ քո պլանաւորածը առաջնահերթ ես դարձնում քո համար։ Սա է իմ կարծիքով ընդհանրապէս կեանքում յաջողութեան հասնելու գրաւականը»։

Related Articles

Back to top button