
«ԱԼԻՔ» – Իսլ. Յեղափոխութեան պահապանների կորպուսի հետախուզական վարչութիւնը յայտնել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի հետախուզական ծառայութիւնների կողմից ղեկավարւող հակաանվտանգային ցանցի բացայայտման եւ վերացման մասին: Այս մասին է տեղեկացրել «Թասնիմ»-ը, վկայակոչելով ԻՅՊԿ-ի յայտարարութիւնը:
Պաշտօնական աղբիւրները եւս յայտնում են, որ անվտանգութեան ուժերը մասնագէտ գործողութեան արդիւնքում ոչնչացրել են ԱՄՆ-ին եւ Իսրայէլին կապ ունեցող ցանցի ենթակառուցւածքները եւ ձերբակալել մի քանի ներգրաււած անձանց:
Յայտարարութեան մէջ նշւում է, որ ԻՅՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացւած գործողութիւնների արդիւնքում ցանցը վերջնականապէս յայտնաբերւել եւ ոչնչցւել է։
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի գործակալ՝ սիոնիստական ռեժիմը, 12-օրեայ պատերազմի պարտութիւնից յետոյ իր գործողութիւններն ուղղել է հանրային անվտանգութեան խաթարմանը՝ փորձելով փոխհատուցել ռազմական ոլորտում կրած խայտառակ պարտութիւնը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։
Աղբիւրի համաձայն՝ այդ շրջանակներում հաւաքագրւել էր մոլորեցւած եւ հայրենիքը դաւաճանած անձանցից բաղկացած խումբ, ինչը նախատեսւում էր օգտագործել երկրի անվտանգութեան դէմ՝ 2025 թւականի աշնան երկրորդ կէսին։
Գործողութիւնը իրականացւել է միաժամանակ մի շարք նահանգներում, որտեղ վնասազերծւել են սիոնիստական ռեժիմի հետ կապ ունեցող բջիջները։
Լրացուցիչ մանրամասներ եւ պաշտօնական մեկնաբանութիւններն ի յայտ կը գան հետաքննութեան ընթացքում։



