ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յարգանքի տուրք է մատուցել Իրանի նահատակ առաջնորդի յիշատակին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Երեւանում ԻԻՀ դեսպանատուն, որտեղ յարգանքի տուրք է մատուցել Իրանի նահատակ առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէիի յիշատակին։
Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը ցաւակցութիւն է յայտնել Իրանի պետութեան եւ ժողովրդին, աղօթել նահատակ առաջնորդի հոգու խաղաղութեան համար եւ յոյս յայտնել, որ Աստծոյ ողորմութեամբ ու նոր առաջնորդ այաթ. Սէյէդ Մոջթաբա Խամենէիի առաջնորդութեամբ Իրանի ժողովուրդը կը վայելի խաղաղութիւն, անվտանգութիւն եւ բարօրութիւն։



