ՄիջազգայինՔաղաքական

Հանիզադէ. Լիբանանի կառավարութիւնը պէտք է նախքան Իսրայէլը լուծի «Հեզբօլլահ»-ի զինաթափման խնդիրը

Իրանի Արեւմտեան Ասիայի հարցերի փորձագէտ Հասան Հանիզադէն ԻՍՆԱ-ի հետ զրոյցում անդրադարձել է Լիբանանում «Հեզբօլլահ»-ի զինաթափման շուրջ ստեղծւած իրավիճակին՝ նշելով, որ Իսրայէլն իր զօրքերի դուրս բերումը Լիբանանի հարաւից պայմանաւորել է շարժման զինաթափմամբ։

Նրա խօսքով՝ 2006 թւականի 33-օրեայ պատերազմում «Հեզբօլլահ»-ի յաջողութեան հիմնական գործօնները անհամաչափ պատերազմի մարտավարութիւնը, ռազմական տեխնիկայի խելամիտ կիրառումն ու ճշգրիտ հրթիռային հարւածներն էին։ Այդ պատերազմում շարժման յաղթանակն անակնկալի էր բերել Իսրայէլին, ԱՄՆ-ին եւ եւրոպական երկրներին։

Նա նշել է, որ վերջին տարիների տարածաշրջանային զարգացումները, այդ թւում՝ Սիրիայի նախկին իշխանութիւնների տապալման ելքով իրադարձութիւնները, թուլացրել են դիմադրութեան առանցքի դիրքերը եւ նախապատրաստել «Հեզբօլլահ»-ի զինաթափման ճնշումների հողը։

Հանիզադէն ընդգծել է, որ Լիբանանի ներքաղաքական պառակտումները կարող են խորանալ, եթէ զինաթափման հարցը վերածւի ներքին հակամարտութեան։ Նրա գնահատմամբ՝ նման իրավիճակից շահելու է միայն Իսրայէլը։

Related Articles

Back to top button