Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարեանի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացւող ապօրինի գործողութիւնները լեգիտիմութիւնը կորցրած, սեփական իշխանութիւնը բացառապէս ապօրինութիւններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսեւորումներն են:

Սա իրաւական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացայայտ ծառայեցումն է մէկ անձի քաղաքական վախերին ու վրէժխնդրութեանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապէս յաջորդող ուժային արշաւները փաստում են մէկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմութեանը մեկուսացնելու դիմադրութեան բոլոր հնարաւոր օջախները ոչնչացնելու քաղաքականութիւն։

Սեփական ընտրազանգւածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանութիւնը փորձում է նաեւ խորացնել հասարակութեան մէջ առկայ վախի մթնոլորտը:

«Հայաստան» դաշինքը յայտարարում է՝

  • Շանտաժի, ապօրինի վարոյթների եւ շինծու հետապնդումների լեզւով մեզ հետ խօսելն ապարդիւն է:
  • Ո՛չ նախագահ Քոչարեանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարաւոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտւել ստեղծւած իրավիճակի հետ:

Մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանին պարտադրւող նոր զիջումները դիմագրաւելու համար։

Որեւէ բռնապետութիւն յաւերժ չէ, և ապօրինութիւնների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատւութեան առջեւ:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

25.8.2026 թ.

Related Articles

Back to top button