ԻրանՔաղաքական

Այաթ. Մոջթաբա Խամենէի. Երկրում պառակտում առաջացնող ցանկացած գործողութիւն խստիւ արգելւած է

Գերագոյն առաջնորդ այաթ. Մոջթաբա Խամենէին յայտարարել է, որ երկրում սոցիալական համախմբւածութեանը վնասող, յոռետեսութիւն սերմանող կամ պառակտում առաջացնող ցանկացած յայտարարութիւն, հանրային քննարկում կամ գործողութիւն խստիւ արգելւած է։

Գերագոյն առաջնորդն իր պաշտօնական ուղերձում ընդգծել է, որ առկայ թերութիւններն ու խնդիրները հրապարակային ցուցադրութեան փոխարէն պահանջում են ծրագրաւորում եւ դրանց լուծմանն ուղղւած գործնական քայլեր։

Այաթ. Խամենէին նաեւ շնորհակալութիւն է յայտնել կառավարութեանն ու նախագահին՝ պատժամիջոցների, արտաքին ճնշումների եւ ռազմական հակամարտութիւնից յետոյ վերականգնման պայմաններում բնակչութեանը հիմնական ապրանքներով եւ ծառայութիւններով ապահովելու ուղղութեամբ իրականացւող աշխատանքների համար։

Նա պետական կառոյցների եւ լրատւամիջոցների կարեւորագոյն խնդիրներից է համարել Իրանի ժողովրդի ուժն ու դիմադրողականութիւնը իրական գոյներով ներկայացնելը՝ խուսափելով արտաքին ազդեցութեամբ ներքին հակասութիւնների խորացումից։

Գերագոյն առաջնորդը շեշտել է նաեւ, որ սխալների անկեղծ քննադատութիւնը կարող է օգտակար լինել դրանց լուծման նպատակով, սակայն երկրի խնդիրները թշնամու առջեւ բացելը, թուլացնում է ազգային ոգին եւ կասկածներ սերմանում հասարակութեան մէջ։

Related Articles

Back to top button