
Նախագահի առաջին տեղակալ դոկտ. Արէֆն ուսումնական նոր տարւայ մեկնարկի արարողութեան ժամանակ յիշատակել է Մինաբի «Շաջարէ Թայեբէ» դպրոցի զոհւած աշակերտներին՝ նշելով, որ նրանք այսօր պէտք է իրենց տեղն զբաղեցնէին դասարանում, սակայն բռնակալ ագրեսորի դաժանութիւնը դատարկ է թողել նրանց տեղը երկրի աշակերտների շարքում։
Արէֆը ցաւակցութիւն է յայտնել զոհւած աշակերտների ընտանիքներին եւ յոյս յայտնել, որ նոր ուսումնական տարում կրթութեան ոլորտը, յատկապէս որակական ծրագրերի ուղղութեամբ, աւելի լաւ արդիւնքներ կը արձանագրի։



