Հասարակական
Ֆարս. Մինաբում հնչեց ուսումնական տարւայ ամենատխուր զանգը

Մինաբում նոր ուսումնական տարեշրջանի մեկնարկի զանգը հնչեց՝ նւիրւած «Շաջարէ Թայեբէ» դպրոցի 168 նահատակ աշակերտների յիշատակին։
Նախագահի գիտութեան, տեխնոլոգիայի եւ գիտելիքաhէն տնտեսութեան հարցերով տեղակալ Հոսէյն Աֆշինը, նախագահի եւ կառավարութեան անունից, յարգանքի տուրք մատուցելով զոհւած աշակերտների յիշատակին, հնչեցրել է ուսումնական տարւայ առաջին զանգը։
Արարողութեանը ներկայ են եղել նաեւ Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, կրթութեան նախարարի տարրական կրթութեան հարցերով տեղակալ Հաքիմին, Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրի Թազիանին, Մինաբի աշակերտներն ու զոհւածների ընտանիքները։



