Միջազգային արձագանքներ. Հիրքանիի անտառների հրդեհը «Համաշխարհային ժառանգութեան»-ը հասցւած վտանգ է

ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգծւած Մազանդարանի Հիրքանիի «Էլիտ» անտառներում՝ օրեր շարունակ շարունակւող մեծածաւալ հրդեհին արձագանքել են հեղինակւոր ԶԼՄ-ները, այդ թւում միջազգային, այն համարելով սպառնալիք՝ համաշխարհային բնագիտական արժէքի նկատմամբ: Տեղեկացնում է ԶԼՄ-ների կողմից Իրանի կառավարութեան պաշտօնական հարթակը համարւող ԻՌՆԱ-ն:
Աղբիւրի համաձայն արեւմտեան մի շարք ԶԼՄ-ներ խօսել են Հիրքանիի անտառների եզակի ու հնագոյն էկոհամակարգի մասին, իսկ հոլանդական NOS-ը ընդգծել է, որ այդ հրդեհը «ամբողջ աշխարհի խնդիրն» է։ Reuters-ը տեղեկացրել է, որ որոշ երկրներ արտակարգ իրավիճակին արձագանքելով՝ հրշէջ ինքնաթիռներ են ուղարկելու Իրան։
Եւրոնիւզի Թեհրանի գրասենեակը եւս հաղորդել է, որ սուր լանջերով բարդ տեղանքն ու քամին զգալիօրէն խոչընդոտում են մարումը։
Իրանի Արտակարգ իրավիճակների վարչութեան ղեկավար Հոսէյն Սաջեդինիան տեղեկացրել է, որ օդային եւ ցամաքային ուժերը միաժամանակ են պայքարում կրակի դէմ, եւ ծուխը որոշ տարածքներում արդէն նւազել է, սակայն «Էլիտ»-ի անտառներում կրակի օջախները դեռ ամբողջովին մարւած չեն:



