Լաւրով. Զելենսկին Պուտինի հետ հանդիպելու համար ստիպւած է մեկնել Մոսկւա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է, որ եթէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա պէտք է անձամբ մեկնի Մոսկւա։
Ըստ Թասնիմ լրատւական գործակալութեան՝ Լաւրովն այս մասին ասել է Ատլանտայում՝ «Մեծ քսանեակի» (G20) հանդիպման շրջանակում՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի յարաբերութիւններին, Ուկրաինայի հարցին եւ միջազգային զարգացումներին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Մոսկւան նախկինում էլ տարաձայնութիւններ է ունեցել Վաշինգտոնի հետ եւ դրանք կը շարունակւեն, սակայն Ռուսաստանը ողջունում է երկխօսութեան՝ ԱՄՆ-ի պատրաստակամութիւնը։
Լաւրովը նաեւ յայտարարել է, որ Ռուսաստանը վառելիքի վաճառքի որեւէ արգելք չունի, իսկ սահմանափակումների կառավարման հարցը վերաբերում է ԱՄՆ-ին։



