ԻրանՔաղաքական

Գերագոյն առաջնորդի վերջնագիրը. Թշնամու ցանկացած սպառնալիքի պատասխանել առանց աշխարհագրական սահմանափակումների

Գերագոյն առաջնորդ Մոջթաբա Խամենէին ԶՈՒ հրամանատարներին հրահանգել է թշնամու ցանկացած բնոյթի եւ մակարդակի սպառնալիքի դիմաց տալ անմիջական եւ ազդեցիկ պատասխան՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։

Իրանի պետական լրատւամիջոցների հաղորդմամբ հոկտեմբերի 31-ին զինւած ուժերի բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ընթացքում Խամենէին նաեւ կարգադրել է թարմացնել թիրախների ցանկը՝ դրանում ներառելով ԱՄՆ-ի եւ Իսրայէլի բոլոր տեսակի՝ նիւթական եւ ոչ նիւթական միջոցները։

Նա յայտարարել է, որ թշնամու կողմից նոր ռազմական կամ ահաբեկչական յարձակումների վերսկսման դէպքում Իրանն է, որ կը որոշի դրանց աւարտի ժամկէտն ու պայմանները։

Related Articles

Back to top button