Դրէմեան. ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի գանգատը, հայ դիմումնատուների օգտին վճիռը վերջնական է

Ադրբեջանը կրկին իրաւական պարտութիւն է կրել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում։ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրաւական հարցերով ներկայացուցչի գրասենեակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրէմեանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է 2016 թւականի ապրիլեան քառօրեայ պատերազմի իրադարձութիւնների վերաբերեալ հայ դիմումատուների հայցերով կայացւած վճռի դէմ Ադրբեջանի ներկայացրած բողոքը։
Սոյն որոշմամբ յունիսի 18-ին կայացւած վճիռը վերջնականապէս մտել է ուժի մէջ՝ սահմանելով կարեւոր նախադէպ նմանատիպ այլ գործերի քննութեան համար։ Մեկնաբանելով Բաքւի գործողութիւնները՝ Դրէմեանը նկատել է, որ չնայած Ադրբեջանը պաշտօնապէս հրաժարւում է ճանաչել ՄԻԵԴ-ի իրաւասութիւնը եւ սառեցրել է յարաբերութիւնները Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէի հետ, այդուհանդերձ փորձում է օգտւել միջազգային ատեանների իրաւական ընթացակարգերից, երբ դա բխում է իր շահերից։
Նշենք, որ ՄԻԵԴ-ի 2026 թ. յունիսի 18-ի վճռով Ադրբեջանը պարտաւոր է՝
- Հայ դիմումատուներին վճարել 90 հազար եւրօ փոխհատուցում՝ ոչ նիւթական վնասի դիմաց։
- Կատարել ՄԻԵԴ-ի վճռով սահմանւած պարտաւորութիւնները։
- Ապահովել վճռի կատարումը Եւրոպայի խորհրդի նախարարների կոմիտէի վերահսկողութեան ներքոյ։
Նոյեմբերի 2-ին բողոքի մերժումից յետոյ յունիսի 18-ի վճիռը դարձաւ վերջնական եւ պարտադիր կատարման ենթակայ։
Yerevan Today



