Երբեմնի հպարտ ու աշխոյժ Ստեփանակերտն է
Եթէ մի երկրում յաղթողներն ու ստեղծողները գերութեան մէջ են կամ բանտերում, իսկ ժողովուրդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդէպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խօսնակ Սենոր Հասրաթեանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից:
«Եթէ մի երկրում պարտւածներն ու հայրենաքանդները կեանք են վայելում ազատութեան մէջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարւող ազգադաւ յանցագործութիւնների հանդէպ, տակաւին այդ երկրում ինչ-որ բան այն չէ…
Եւ, վերջապէս, եթէ յաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտւողներն ու հայրենաքանդները, եւ ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականութեան հանդէպ, ուրեմն ամէն բան անյոյս կորսւած է…
Երանի սխալւած լինեմ…
Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխոյժ Ստեփանակերտն է՝ յաղթողների եւ ստեղծողների ժամանակներում…»,- նշել է նա: