Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Սերգէյ Լաւրով. «Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակւայ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի մաս է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։ Այս կերպ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է այն հարցին, որ Հայաստանում Ռուսաստանին մեղադրում են Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «յանձնելու» մէջ։

Ինչպէս նշել է Լաւրովը, Ռուսաստանին որեւէ բանում մեղադրելուց առաջ պէտք է գնահատել սեփական արարքները։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խօսքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալէն Սիմոնեանը յղում է արել  այն փաստին, որ Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինեանը եւ Իլհամ Ալիեւը 2020 թւականի նոյեմբերի 10-ին ստորագրել են առաջին եռակողմ համաձայնագիրը։

«Սա բացարձակապէս չի համապատասխանում իրականութեանը։ Այնտեղ ընդհանրապէս ոչինչ չի ասւում Ղարաբաղի կարգավիճակի մասին, եւ այն ժամանակ երեք առաջնորդներն էլ ելնում էին նրանից, որ այդ կարգավիճակի շուրջ դեռ պէտք է լրացուցիչ բանակցութիւններ վարւէին։

Բայց երբ աւելի ուշ Պրագայում, որտեղ հրաւիրւած էին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը, նրանք երկուսն էլ ստորագրեցին յայտարարութիւն, որտեղ ասւում էր, որ ճանաչում են 1991 թւականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ, հարցը փակւած է։ Հայաստանի վարչապետը փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի՝ այն ժամանակւայ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի կազմում է։ Եւ կարիք չկայ մեզ մեղադրելու, թէ, իբր, դեռեւս 2020 թւականի նոյեմբերի 10-ին մենք «յանձնել ենք» Ղարաբաղը։ Սեփական ժողովրդին պէտք է ինքնուրոյն պատասխան տալ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button