Հայաստան - Արցախ
Վարդան Ոսկանեան. «Ալիեւին լռեցնելու ամենակարճ ուղին հայով եռագոյնը Ստեփանակերտում ծածանեցնելն է»
Այսօր Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կրկին ամենավերջին սինլքորի նման յոխորտացել է՝ վիրաւորելով նաեւ մեր բանակը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը:
«Սրան լռեցնելը պէտք է ամէն հայաստանցու եւ հայի պատւի գործ դառնայ, որովհետեւ ցանկացած լկտիութիւն սահման ունի։ Իսկ լռեցնելու ամենակարճ ուղին հէնց այսօրւանից աշխատելն է, որպէսզի մեր եռագոյնը Ստեփանակերտում կրկին ծածանւի»,- գրել է նա։